ՀՀ ԱԳՆ–ն` Սեուլում տեղի ունեցած ողբերգության մասին
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհեվոն շրջանում հրմշտոցի ժամանակ տեղի ունեցած ողբերգության ժամանակ տուժած ՀՀ քաղաքացիների մասին դեռևս տվյալներ չկան։
Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերրի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Այս պահի դրությամբ առկա տվյալների համաձայն, տուժած ՀՀ քաղաքացիներ չկան», - ասաց Հունանյանը։
Հիշեցնենք, որ Հելոուինին նվիրված միջոցառումների ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 153 մարդ է մահացել, ևս 103-ը տուժել է, անհետ կորած են համարվում մոտ 350 մարդ։ Վերջին տվյալներով, մահացածներից 22-ը օտարերկրացիներ են, այդ թվում՝ Ռուսաստանի (20-30 տարեկան 4 աղջիկ), Ղազախստանի, Ուզբեկստանի քաղաքացիներ։
Թվերը վերջնական չեն, դրանք պարբերաբար փոփոխվում են։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ ազգային սուգ է հայտարարել։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ
Այսօր, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկչություն Սոմալիում. 100 զոհ ու հարյուրավոր տուժածներ
Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները մոտ 100 մարդու կյանք են խլել, ավելի քան 300-ը տուժել են: Հայտնի է, որ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում հզոր պայթյուն է որոտացել
Թայվանի նավթավերամշակման գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Դրանից հետո ձեռնարկությունում միանգամից մի քանի հրդ...
Զինծառայողը մտածելով, թե մոտեցողը թշնամին է կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական հերթապահություն, մարտական ծառայություն կրելու կան...