ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սախալինում բնակելի շենքում տուն է պայթել․ զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել
Սախալինի Տիմովսկոյե քաղաքատիպ ավանի բնակելի շենքում վթարի ժամանակ, որտեղ կենցաղային գազ է պայթել, ինը մարդ վիրավորվել է, 7-ը մահացել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանի արտակարգ ծառայություններից։
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով Սախալինի հինգհարկանի բնակելի շենքում կենցաղային գազ է պայթել, փլուզվել են հինգերորդից առաջին հարկերը, մարդիկ կարող են փլատակների տակ լինել։
Պայթյունը տեղի է ունեցել 70-ականներին կառուցված տան առաջին մուտքի չորրորդ հարկում։
Արտակարգ դեպքի հետևանքով մասնակի փլուզվել են տան անկյունային մուտքի առաստաղները, մաքրվում են փլատակները, Յուժնո-Սախալինսկից կժամանի շտապօգնության ինքնաթիռ, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ ուղղաթիռ։
Փլատակները դուրս են բերել 7 զոհված բնակչի մարմին, որից երեքը երեխաներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասնագետները սկսել են փլատակների ապամոնտաժումը։ Տեղում աշխատում է 10 միավոր տեխնիկա և 30 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղջնակին բռնաբարելուց հետո հարցրել է, թե ճանաչում է իրեն․ Պեմզաշենի դաժան դեպքը բացահայտվել է
2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է տղամարդը բռնություն կիրառել «Մուրացան» ԲԿ-ի բժշկուհու նկատմամբ․ ի՞նչ է կատարվել
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ նոյեմբերի 16-ին, հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել Երևանում գործող բժշկական կենտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Պերուում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի
Պերուի մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա LATAM ավիաընկերության ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել:«Երկու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում հրկիզել են Իսլամական հեղափոխության առաջնորդի տուն-թանգարանը
Մի խումբ ցուցարարներ հրկիզել են Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի տուն-թանգարանը։ Արեւմտյան լր...