«Պատերազմում հաղթողներ չեն լինի». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալիում G20-ի գագաթնաժողովին մասնակցելուն հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ ուկրաինական ճգնաժամում հաղթողներ չեն լինի, և բոլորը կշահեն խաղաղությունից։
«Խաղաղության ճանապարհը երկխոսության միջոցով է: Պատերազմում հաղթողներ չեն լինի, բոլորը կշահեն խաղաղությունից»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանը նշել է, որ այն պայմաններում, երբ ջանքեր են գործադրվում Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններ վարելու համար, կարիք չկա միջավայր ստեղծել «այս հակամարտությունը երրորդ համաշխարհային պատերազմի վերածելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատկանում է Իրանին». իրանցի պատգամավորի կոշտ պատասխանը` Ալիևին
Եթե խոսքը վերամիավորման մասին է, ապա նրանք պետք է միանան Իրանին: Թավրիզի պատգամավորը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհա...