«Պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատկանում է Իրանին». իրանցի պատգամավորի կոշտ պատասխանը` Ալիևին

Եթե խոսքը վերամիավորման մասին է, ապա նրանք պետք է միանան Իրանին: Թավրիզի պատգամավորը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին: Այս մասին գրում է իրանական պորտալը` qafqaz.ir-ը, փոխանցում է Инфотека24-ը:


«Այն դեպքում, երբ մենք բախվում ենք արտաքին քաղաքական թուլության հետ, ամեն մի անպիտան մարդ իրեն թույլ է տալիս անհեթեթություններ ասել, բայց, պարզ է, Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ այս երկրի փշալարերը հանեցին, մենք ականատես եղանք, թե ինչպես են մեծ թվով ադրբեջանցիներ շտապել Արաքս՝ Իրան տեղափոխվելու համար։ Արաքսի այդ կողմի ու այս կողմի կապն ավելի ամուր է։ Նրանք պատկանում են այս կողմին։ Այս կողմից ոչ ոք չշտապեց մյուս կողմը։ Սա խոսում է այն մասին, որ Արաքսի երկու կողմում գտնվող մարդիկ իրանական ինքնություն ունեն»,- ասել է պատգամավորը։

 

Նրա կարծիքով՝ այն խնդիրները, որոնք այսօր առկա են երկրում, պատճառ են դարձել, որ օտարերկրյա ուժերն իրենց հակաիրանական արտահայտություններ են թույլ տալիս։

 

«ԱՄՆ նախագահը, ով ասում է, որ ազատագրելու է Իրանը, Ֆրանսիայի նախագահը, ով ժողովրդական ցույցերը հեղափոխություն է անվանում, Իլհամ Ալիևը, ով ցանկանում է իրեն դրսևորել, նրանք բոլորը օտար են։ Ակնկալում ենք, որ ամրապնդելով ազգային միասնությունը և ստեղծելով ժողովրդի կամքից բխող ուժ, այս բոլոր անհեթեթություններին հնարավորինս արագ պատասխան կտրվի, քանի որ քանի դեռ հավատում են, որ ժողովրդի «երկաթե բռունցքը» չի լինելու, պարծենալու են»,- ասել է իրանցի պատգամավորը՝ ընդգծելով, որ պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատկանում է Իրանին, և եթե խոսքը վերամիավորման մասին է, ապա ադրբեջանցիները պետք է միանան Իրանին։

 

Հիշեցնենք` Սամարղանդում Ալիևն ասել էր.


«Թյուրքական աշխարհը բաղկացած է ոչ միայն անկախ թյուրքական պետություններից, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են։ Կարծում եմ, որ ժամանակն է կազմակերպության շրջանակում ուշադրություն դարձնել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են թյուրքական  կազմակերպության անդամ երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների ձուլման կանխումը և իրավունքների, անվտանգության ու ազգային ինքնության պաշտպանությունը»:

Քաղաքականություն

Պատահարներ