ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի ցուցարարների զանգվածային ձերբակալության համար

ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են Իրանում կանանց իրավունքների համար ցույցի դուրս եկած անձանց զանգվածային ձերբակալություններով, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանին կասկածում է Հանրապետության քաղաքացիներին «հիմնական ազատություններից» զրկելու մեջ։ 

 

«Խորապես անհանգստացած եմ ցուցարարների զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ Իրանից ստացված հաղորդումներով, որոնք օրինական պահանջներ են ներկայացնում մի կառավարության դեմ, որը համակարգված կերպով զրկում է իր ժողովրդին հիմնարար ... ազատություններից..., և այժմ նրանցից մեկը դատապարտվել է մահապատժի»,- ասել է Սալիվանը։ 

 

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահի խորհրդականը, նման պայմաններում Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ կշարունակի ճնշում գործադրել Իրանի ղեկավարության ներկայացուցիչների վրա, ովքեր ներգրավված են ցուցարարների նկատմամբ «չարաշահումների» մեջ։ Սալիվանը նաև ընդգծել է, որ Սպիտակ տունը կկիրառի ոչ միայն սահմանափակող միջոցներ, այլ նաև այլ միջոցներ՝ «պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հայտնել է երկրում բողոքի ակցիաներին արևմտյան մի շարք պետությունների աջակցության մասին։

Քաղաքականություն