Ինչ կարժենա Թայվանում պատերազմը աշխարհի համար

Համաշխարհային տնտեսությունը տարեկան կկորցնի 2,5 տրիլիոն դոլար, եթե Թայվանի շուրջ հակամարտությունը սրվի, գրում է Financial Times-ը (FT):

 

Հրապարակման աղբյուրները նշում են, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանձնարարել է ուսումնասիրություն կատարել Rhodium Group վերլուծական ընկերությանը՝ գնահատելու Չինաստանի կողմից կղզու շրջափակման հնարավոր տնտեսական հետևանքները։ 

 

Վերլուծաբանները եզրակացրել են, որ նման գործողությունները հզոր հարված կհասցնեն Թայվանի տնտեսությանը և դոմինոյի էֆեկտ կստեղծեն համաշխարհային շուկաների վրա։

 

Ամենաշատը կտուժեն Հարավարևելյան Ասիայի տնտեսությունները։  Անկայունություն կառաջանա կիսահաղորդիչների, ավտոմոբիլային, սերվերների, համակարգչային և բջջային հեռախոսների ոլորտներում։  Միաժամանակ չինական ընկերությունները կկորցնեն ֆինանսավորում ներգրավելու հնարավորությունը, ինչը լուրջ վնաս կհասցնի չինական տնտեսությանը, ինչպես նաև կհանգեցնի համաշխարհային առևտրի հզոր ցնցման։

 

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն արդեն ուղարկել են ուսումնասիրության արդյունքները Եվրահանձնաժողովին և եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչների՝ ցույց տալու ԵՄ տնտեսության վրա էսկալացիայի էական բացասական հետևանքները։  Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ այդկերպ կկարողանան ուժեղացնել Չինաստանին զսպելու միջազգային ջանքերը։

 

Թայվանի շուրջ լարվածությունը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 2-3-ը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելեց կղզի, ինչն առաջացրեց Պեկինի քննադատությունը։  Նոյեմբերի 8-ին Թայվանի ղեկավար Ցայ Ինգ Վենը հայտարարել է, որ Չինաստանից կղզի ներխուժելու իրական վտանգ կա։  Նա նշեց, որ սա շփոթություն չէ, և իշխանությունները պետք է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը։

Քաղաքականություն

Պատահարներ