«Փաշինյանն ակամայից խոստովանում է». ի՞նչ է նկատել քաղաքագետը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը տված բոլոր գնահատականներն, անշուշտ, համարժեք են: Այստեղ խնդիրն այլ է. Փաշինյանն ակամայից խոստովանում է, որ չի գործում միջնորդական հաթակների պատասխանատվության (երաշխավորության) ինստիտուտը: Այս պարագայում հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է Հայաստանի օրակարգը, որովհետև Բաքուն՝ իր ագրեսիվ վարքագծով հանդերձ, գոնե առայժմ որևէ լուրջ պրոբլեմների չի բախվում թե Մոսկվայում, թե արևմտյան մայրաքաղաքներում: Ստեղծված իրավիճակում ի՞նչ է Հայաստանն առաջարկելու միջնորդներին: Այսպես ասած, «խաղաղության դարաշրջանի» խոսույթը, կարծես, չի աշխատում...»:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը ավելի քան 30 րոպե ելույթ ունեցավ` անդրադառնալով օրեր առաջ Շուշիում Ալիևի հոխորտանքին:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը` Բլինքենի ու Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թվիթերյան իր հաշվում գրառում է արել նախօրեին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պ...
Միրզոյանը ցավակցել է թուրք գործընկերոջը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում է արել Twitter–ում և ցավակցութ...
Զելենսկին նշել է ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման պայմանները
G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաին...
Ի՞նչ են քննարկել ԱՄՆ-ն ու ՌԴ-ն Թուրքիայում. ո՞վ էր նախաձեռնել հանրության համար անսպասելի այս հանդիպումը
Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Անկարայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախ...