«Ալիևը մանիպուլյացիաներ է անում, փորձում է արցախահայությանը վախեցնել, ռուսներին է հարվածում». Բաբայան
Ալիևի այդ բոլոր հայտարարությունները հայատյացության արդյունք են, նաև՝ հակառուսականության արդյունք։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ալիևի` Շուշիից արված ռազմատենչ հայտարարությունները:
«Այս հայտարարությունները համընկնում են Ուկրաինայում պատերազմական գործողությունների ընթացքի հետ։ Երբ Ուկրաինայում ռուսական կողմի համար որոշակի դժվարություններ են առաջանում, Ալիևը սկսում է ակտիվանալ, ուշի ուշով հետևում ու սպասում են Ռուսաստանի պարտությանը՝ ցանկանալով օգտվել այդ ամենից։
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատին դեռևս 3 տարի կա, վաղ է խոսել նրանց Արցախում մնալու ժամկետի երկարաձգման կամ հակառակի մասին։ Ալիևը, իհարկե, մանիպուլյացիաներ է անում, փորձում է դիվիդենտներ շահել, արցախահայությանը վախեցնել, ռուսներին է հարվածում, սակայն դեռևս ժամանակ կա խաղաղապահների հարցը քննարկելու համար»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
Հնդկաստանը Հայաստանին ATAGS հաուբիցներ կմատակարարի
The Hindu պարբերականը գրում է, որ Հնդկաստանը սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Նշվում...
«Ուղիղ ասեք». Սիմոնյանը դիմել է Հայաստանին
«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայ...