Հնդկաստանը Հայաստանին ATAGS հաուբիցներ կմատակարարի
The Hindu պարբերականը գրում է, որ Հնդկաստանը սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Նշվում է, որ պատվերը ստացել է Kalyani Strategic Systems Ltd մասնավոր ընկերությունը, որը Bharat Forge Ltd ընկերության դուստր ձեռնարկությունն է։
Business Standart–ի տեղեկություններով` երկիրը, ում Հնդկաստանը կմատակարարի հաուբիցները, Հայաստանն է։
Նշվում է, որ սա Հնդկաստանի պատմության մեջ այս հրետանային համակարգերի արտահանման առաջին դեպքն է։ Պայմանագրի գումարը կազմում է 150 մլն դոլար, գործարքն իրականացվելու է երեք տարվա ընթացքում։ Ընկերությունում ասում են, որ ATAGS-ը 48 կմ խոցման հեռահարություն ունի։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Ուղիղ ասեք». Սիմոնյանը դիմել է Հայաստանին
«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայ...
Ալիևն իր դժգոհությունն է հայտնել Պուտինին Ռուբեն Վարդանյանի հետ կապված
Ադրբեջանական կողմը խիստ վրդովված է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում լինելու փաստից: Ադրբեջանական լրատվամիջոցները լծվել են նրա...