«Ուղիղ ասեք». Սիմոնյանը դիմել է Հայաստանին
«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայությանը ուղիղ պատասխանել՝ արգելվա՞ծ է արդյոք նրա մուտքը հանրապետություն: Տեղեկատվությունը փոխացում է ՌԻԱ Նովոստին:
«Իմ անձնական կյանքի գաղտնիքները վաղուց բացահայտվել են երկրի ողջ դեղին մամուլում։ Այնպես որ, մի պտտվեք թեմայի շուրջը, ուղիղ ասեք», - ասել է Սիմոնյանը:
Լրատվականը գրում է, որ այսօր ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մուրադյանը գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ Սիմոնյանի՝ երկիր մուտք գործելու արգելքի մասին տեղեկատվությունը «փոխանցել հնարավոր չէ, քանի որ այն պարունակում է անձնական բնույթի տվյալներ»:
Նա վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որի համաձայն՝ տեղեկությունների տրամադրումը մերժել կարելի է, եթե դա «խախտում է անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիքը, այդ թվում ՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
Հնդկաստանը Հայաստանին ATAGS հաուբիցներ կմատակարարի
The Hindu պարբերականը գրում է, որ Հնդկաստանը սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Նշվում...
«Մարդկանց խուճապն անհասկանալի է, ամեն ինչ կվերադառնա տուն». Մեդվեդև
Ռուսաստանում տարածքային ինքնիշխանության հասկացությունը ոչ մի տեղ չի վերացել, ամեն ինչ կվերադառնա տուն` Ռուսաստան, հայտար...