Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները աճել են ռուսների ներհոսքից հետո

Ռուսների շրջանում տեղափոխման ամենահայտնի ուղղություններից մեկը համարվող Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները զգալի աճ են գրանցել 2022 թվականին, նշում է S&P Global Ratings-ը։ Այս մասին գրում է  RTVI-ը։

 

Այսպես, 2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում և Հայաստանում ՀՆԱ-ն աճել է համապատասխանաբար 10,3%-ով և 13,1%-ով, ինչը զգալիորեն գերազանցել է տարեսկզբի շուկայի սպասումները։  Դա, ըստ S&P-ի վերլուծաբանների, պայմանավորված է եղել ներքին պահանջարկի աճով՝ ռուս սպառողների զանգվածային հոսքի պատճառով։

 

Միաժամանակ Վրաստանի և Հայաստանի վճարային հաշվեկշիռն աճել է Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալի բազմակի աճի ֆոնին։  Տեղափոխման համար ռուսների ընտրած այլ երկրներում, դատելով S&P Global Ratings-ի զեկույցից, տրանսֆերտների կտրուկ աճի ազդեցությունն այնքան էլ նկատելի չի եղել։

 

Մասնավորապես, Ուզբեկստանում և Ղազախստանում, որոնց տնտեսությունները բավականին մեծ են, նման տրանսֆերտները էական դեր չեն խաղում։  Համեմատության համար՝ Ղազախստանի ՀՆԱ-ի կառուցվածքում դրանք կազմում են 1%, իսկ Տաջիկստանում՝ 25%։

 

Բացի այդ, ռուսների ներհոսքի շնորհիվ ուժեղացել են նաեւ այն երկրների ազգային արժույթները, որոնք հայտնվել են ռուսների տեղափոխման ուղիներում։  Օրինակ՝ մարտի սկզբին նկատելիորեն թուլացած վրացական լարին և հայկական դրամը դոլարի նկատմամբ աճել են համապատասխանաբար մոտ 20%-ով և 30%-ով։ 

 

Նման զգալի հզորացումը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներին առաջատար է դարձրել զարգացող երկրների հատվածում ազգային արժույթների աճի առումով։

 

Ավելի վաղ Oxford Economics խորհրդատվական ընկերությունն իր գնահատականն էր տվել ռուսների զանգվածային տեղափոխման ազդեցության մասին այն երկրների համար, որտեղ նրանք մեկնում են։  Մասնավորապես, վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ կարճաժամկետ հեռանկարում արտագաղթողները կարող են իրենց ընդունող երկրներում ապրանքների, սննդի և բնակարանների գնաճի աճ առաջացնել, իսկ երկարաժամկետ հեռանկարում կարող են նպաստել տնտեսական աճին։  

 

«Այն երկրները, որոնք հյուրընկալում են փախած ռուսներին, մարդկային կապիտալի ներարկումներ կստանան, ինչը կխթանի նրանց երկարաժամկետ աճի տեմպերը», - ասվում է Oxford Economics-ի հարցման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ