ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զելենսկին՝ Պրիմորսկի երկրամասի ծովայինների կորուստների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 7-ի երեկոյան իր ելույթում ռուսերենով մեկնաբանել է Պրիմորսկի երկրամասի ծովայինների խոսքերը, որոնք հայտարարել են Դոնեցկի մարզում հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին։
Ուղերձի սկզբում Զելենսկին ուկրաիներեն ասել է, որ ամեն օր հարյուրավոր ռուս զինվորներ են մահանում Դոնեցկի մարզում, իսկ տարածքը «աղտոտված է զավթիչների մարմիններով»։
Զելենսկին շեշտել է, որ Պրիմորիեի ծովայինները բողոքել են իրենց շրջանի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյին «վիթխարի կորուստների» համար, իսկ նա «կանխատեսելիորեն ստել է» ի պատասխան՝ ասելով, որ «կորուստները հեռու են նման լինելուց»։
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ Դոնեցկի մարզի Պավլովկայի մերձակայքում տեղի ունեցած մարտերում 155-րդ բրիգադի ծովայինների կորուստները չեն գերազանցում մարտական հզորության մեկ տոկոսը։
Գերատեսչությունը պարզել է, որ 155-րդ բրիգադի ծովային հետեւակայինների յոթ տոկոսը վիրավորվել է։ Միաժամանակ զինվորների զգալի մասն արդեն վերադարձել է ծառայության։ Հրամանատարների գրագետ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել լուրջ կորուստներից։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ սրճարաններից մեկում բռնկված հրդեհից զոհերի և վիրավորների թիվն ավելանում է
Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Ռիա նո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շփոթվել, էն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ընթերցեց այն համայնքների փողոցների ցանկը, որտեղ իրականացվել են ասֆալտապատման, վե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար․ ի՞նչ է կատարվում Բաքվում
Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար։ «Ադրբեջանի հասարակական-քաղաքական ակտիվիստներին 2020 թ...
Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու ադրբեջանական լուրերի մասին
«Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,-...