Պակիստանի նախկին վարչապետը մահափորձից հետո երկու ոտքից վիրավորվել է
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը երկու ոտքից վիրավորվել Է նրա «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության բողոքի երթի վրա կատարված հարձակումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հիվանդանոցի վարչակազմը, որտեղ հոսպիտալացվել Է քաղաքական գործիչը:
«Գնդակը դիպել Է աջ ոտքին եւ ձախ ոտքի ոսկորին»,-վարչակազմի հայտարարությունը մեջբերում Է Geo հեռուստաալիքը: Բժիշկների տվյալներով, «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ի ղեկավարն անգիտակից վիճակում Է եղել, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա ոտքերին եղել Է վնասվածքների 16 հետք:
Իմրան Խանի վրա մահափորձը կատարվել Է նոյեմբերի 4-ին, նրա կուսակցության բողոքի երթի ժամանակ, որը պահանջում Է նոր ընտրություններ:
Պակիստանի նախկին վարչապետը ոտքից վիրավորվել Է նրա մեքենայի գնդակոծումից հետո, քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում: Ձերբակալված կասկածյալը հայտարարել Է, որ ինքը պլանավորել Էր սպանել Իմրան Խանին եւ հայտարարել, որ գործել Է միայնակ:
Նոր ընտրությունների պահանջով «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» ընդդիմադիր կուսակցության երթը Պակիստանում սկսվել Է անցած շաբաթ, բողոքողները պլանավորում են մինչեւ նոյեմբերի 11-ը հասնել երկրի մայրաքաղաք Իսլամաբադ:
Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը դիմել Էր երկրի գերագույն դատարան՝ խնդրելով կանգնեցնել «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ի նոր երթը, սակայն դատարանը մերժել Է երթն արգելելու մասին հրաման հրապարակելու խնդրանքը:
Դատարան դիմելուց առաջ կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ իշխանությունները կխստացնեն քաղաքականությունը բողոքի ակցիայի դուրս եկածների նկատմամբ: Իր հերթին Իսլամաբադի վարչակազմը հայտարարել Է, որ «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ»-ին թույլ չի տա հավաքներ անցկացնել քաղաքում եւ ուժեղացրել Է Իսլամաբադի «կարմիր գոտու» պահպանությունը, շրջան, որտեղ գտնվում են գլխավոր կառավարական շենքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԺ-ն` Իրանի խորհրդարանի խոսնակի` Բաքու այցի չեղարկման և Երևան գալու լուրերի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբին չեղարկել...
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Ո՞ր դեպքում ՀՀ-ն կընդունի եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների առաջարկը
Երեկ ՌԻԱ Նովոստիին գրել էր՝ մեջբերելով իր աղբյուրին, որ հերթական եռակողմ միջխորհրդարանական բանակցությունները Ռուսաստանի,...
Զախարովան հստակեցրել է` ոչ թե միջանցք, այլ երթուղի
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք...