Ո՞ր դեպքում ՀՀ-ն կընդունի եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների առաջարկը
Երեկ ՌԻԱ Նովոստիին գրել էր՝ մեջբերելով իր աղբյուրին, որ հերթական եռակողմ միջխորհրդարանական բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, հնարավոր է, որ տեղի ունենան այս ամսում` նոյեմբերին։
Аuroranews.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ասաց, որ առաջարկ ստացվել է, բայց հանդիպման կայանալու մասին տեղեկատվությունը հայկական կողմը դեռ չի կարող հաստատել, քանի դեռ հոկտեմբերի վերջին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության հիմնական կետերը կյանքի կոչված չեն:
«Նկատի ունեմ հումանիտար խնդիրների վերացումն ու տարածքային ամբողջականության հարցը: Այս կետերի կյանքի կոչումից հետո նոր անդրադարձ է լինելու մյուս ոլորտներին` այդ թվում նաև խորհրդարանական շփումներին»,- ասաց Խաչատրյանը:
Ստացվում է, որ առաջարկ եղել է, սակայն ՀՀ-ն կընդունի այն, թե ոչ` կախված է վերը նշվածից: Որևէ ժամկետի մասին խոսելն այս փուլում անիմաստ է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԺ-ն` Իրանի խորհրդարանի խոսնակի` Բաքու այցի չեղարկման և Երևան գալու լուրերի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբին չեղարկել...
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Զախարովան հստակեցրել է` ոչ թե միջանցք, այլ երթուղի
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք...
«Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի». Ռաիսի
Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի...