«Միգուցե արժե նստել բանակցությունների սեղանի շուրջ». Պեսկով
ԱՄՆ-ի ցանկությունը` լսելու Ռուսաստանի մտահոգությունները, այդ թվում՝ անվտանգությանը վերաբերող, կարող է հարթակ դառնալ երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Միացյալ Նահանգների ցանկությունը՝ լսելու մեր մտահոգությունները, այսինքն ՝ փաստացի Միացյալ Նահանգների ցանկությունը ՝ վերադառնալ դեկտեմբեր-հունվար ամիսներին, ցույց է տալիս, որ միգուցե արժե նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ես նկատի ունեմ այն փաստաթղթերի նախագծերը, որոնք փոխանցվել են և Բրյուսել, և Վաշինգտոն», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` Ռուսաստանն ավելի վաղ ԱՄՆ-ին է փոխանցել անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ իր առաջարկները։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...