Չկա «Վաշինգտոնյան» նախագիծ, կա ադրբեջանական և ռուսական. Էդմոն Մարուքյան
Պաշտոնապես հայտարարում եմ՝ չկա «Վաշինգտոնյան» նախագիծ։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Այսպիսով նա անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե կան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի քանի նախագծեր, որոնցից մեկն էլ ԱՄՆ-ն է առաջարկել։
Էդմոն Մարուքյանը նշել է, որ այս պահին սեղանին Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից հայկական կողմին փոխանցվածն է։
«Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Ես սա ասում եմ պաշտոնապես: Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտվել են, որի վերաբերյալ ապագա հանդիպմանը կլինի քննարկում։ Հայկական կողմը կներկայացնի իր մոտեցումները, և կլինի քննարկում»,- ասել է նա:
Մարուքյանը, անդրադառնալով ռուսական առաջարկին, նշել է, որ դեռևս սեպտեմբեր ամսին դրանք փոխանցվել են հայկական կողմին, ինչին դրական մոտեցում է եղել։
«Հիմա մենք սպասում ենք, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը ռուսական կողմը կպնդի իր առաջարկը և Ադրբեջանը կհամաձայնի», – նշել է Մարուքյանը։ Նա ասել է, որ ռուսական կողմի համանախագահ Իգոր Խովաևը սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Հայաստանում է եղել, բայց մինչ այսօր ռուսական կողմը հասցեական չի արձագանքել ադրբեջանական ագրեսիային։
Նմանատիպ հոդվածներ
Համաձայնեցվել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. Պուտին
Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո հայտնել է...
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի իշխանություններն արգելել են իր մուտքը երկիր, գրում է РБК-ն...
Ինչ է գրել Ալեն Սիմոնյանը Զատուլինին ուղղված նամակում
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մասնակցել ռուս-հայկական «Լազարեւյան ակումբի» հինգերորդ նիստին։Պ...
ՀՀ ՊՆ-ն ծանուցել է զենքի մատակարարման պայմանագրի խզման մասին
ՀՀ ՊՆ-ն խզել է զենքի մատակարարման պայմանագիրը հորդանանյան Jadara Equipment & Defense Systems Co ընկերության հետ։&nbs...