
Մահացել է «աշխարհի ամենակեղտոտ մարդը»․ դեպքը հահամընկնել է լողանալու հետ

Իրանի բնակիչ Ամու Հաջին, որին անվանում էին «աշխարհի ամենակեղտոտ մարդը», մահացել է հարավային Ֆարս նահանգի Դեջգահ գյուղում, փոխանցում է euronews.com-ը:
Նշվում է, որ նա 94 տարեկան էր և չէր լողացել շուրջ 70 տարի։ Ըստ լրատվամիջոցի՝ Հաջին համոզված էր, որ կեղտոտ մնալն էր իրեն օգնում երկար ապրել:
2014 թվականին Tehran Times-ին տված հարցազրույցում նա պատմել էր, որ հիմնականում սնվում է սատկած կենդանիներով և հատկապես խոզի միս է սիրում: Նա օրվա ընթացքում խմում էր շատ ջուր, ծխում էր գյուղացիների տված ծխախոտը, ինչպես նաև ծխախոտ, որը լցված էր կենդանիների չորացած կղանքով: Մազերը հաջին կտրում էր՝ դրանք վառելով կրակով:
Հետաքրքիրն այն է, որ գյուղացիները մի քանի ամիս առաջ համոզել են Հաջիին լողանալ: Վերջապես ենթարկվելով ճնշմանը և լողանալով՝ Հաջին կարճ ժամանակ անց հիվանդացել է և մահացել: