Վերջին մեկ ամսվա ընթացքում ես և պարոն Պուտինը հինգ անգամ խոսել ենք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է, թե վերջին մեկ ամսվա ընթացքում քանի անգամ է խոսել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Kp. ru-ն:
«Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հինգ անգամ խոսել ենք պարոն Պուտինի հետ, նույնը՝ պարոն Զելենսկու դեպքում։ Մյուս կողմից մենք հեռախոսային դիվանագիտություն ունենք Միացյալ Նահանգների նախագահի հետ», - ասել է նա:
Էրդողանը նշել է, որ 20 տարի սերտ կապի մեջ է համաշխարհային առաջնորդների հետ։
Վերջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին։ Զրույցի թեմաներից մեկը եղել են ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները և դրանց հետագա զարգացումը։
Մինչ այդ՝ սեպտեմբերի 3-ին, Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի ղեկավարը նշել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժյեի ատոմակայանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կազմակերպման գործում։
Նմանատիպ հոդվածներ
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...
Ընթանում է Միրզոյանի և Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա...
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...