«Տեսանյութերը 2020 թվականի են». ՄԻՊ-ը` Կլաարի փոխանցած տեսանյութերի մասին

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցած տեսանյութերը 2020 թվականի են։ 

 

«Ստացել եմ այդ տեսանյութերը Կլաարից, և դրանց իրավական գնահատականը, այդ թվում նաև փորձաքննության արդյունքները պետք է տան իրավապահ մարմինները։ Փոխանցել եմ տեսանյութերը գլխավոր դատախազությանը, սպասելու եմ արձագանքի, որովհետև գիտենք, որ դեռևս 2021 թվականից քրեական գործեր կային հարուցված նման առերևույթ դեպքերի վերաբերյալ և պետք է կարողանանք իրավապահներից ստացված տեղեկությամբ հաստատել»,- ասաց Գրիգորյանը։

 

Հիեցնենք, որ շաբաթներ առաջ Գրիգորյանը Կլաարին խնդրել էր իրեն տրամադրել այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։

 

ՄԻՊ-ն անդրադարձավ ա այն հացին, թե քանի անհետ կորած կա ներկայում, և ընդգծեց, որ ամսի 16-ին իրենք ստացել են ավելի քան 40 դիմում, որտեղ նշվում էր, որ իրենց հարազատն անհետ կորած է։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ավելի քան 130 մարմին է փոխանցվել և անհետ կորածների թիվը կարող է նույնականացման գործընթացում փոփոխվել։

 

 

Քաղաքականություն