«Բուհերի միավորման հարցը չեղարկելու մասին խոսք չկա». Դումանյան

Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները և դասախոսական կազմը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, շարունակում են բողոքի ակցիա իրականացնել: Նրանք երթով շարժվել են դեպի Կառավարության շենք։ 

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ բուհերի միավորման հարցը չեղարկելու մասին խոսք չկա, նախագիծը շրջանառվում է, կարծիքներ են հավաքվում, տարբերակներ են քննարկվում։

 

«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նորմալ գործընթաց է։ Բողոքի ակցիաների ընթացքում խոսվում է կրթությունից, սակայն միայն շահարկվում է այդ թեման։ Բովանդակությունը կրթության, գիտության որակի հետ որևէ առնչություն չունի։ Մենք բաց ենք ցանկացած քննարկման համար, սակայն շոուների մասնակից չենք լինի»,- նշեց Դումանյանը։

 

Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակազմը բողոքում են կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի՝ համալսարանը պետք է միանա երկու այլ բուհի՝ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին։

Քաղաքականություն