Հասարակություն

Հանդիպել են Դումանյանն ու Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը. ինչ են քննարկել

Unknown 281 դիտում
Հանդիպել են Դումանյանն ու Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը. ինչ են քննարկել

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ: Այս մասին Auroranews.am- ին հայտնեց ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։ Մելիքբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկվել է առկա իրավիճակը` այլ մանրամասներ չներկայացնելով:

 

Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստում էլ հայտարարել է, որ Դումանյանն իրեն է փոխանցել 3 բուհերը միավորելու կառավարության որոշման նախագիծը:  Նա նշել է, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին է ներկայացրել դասախոսների, ուսանողների` 3 բուհերի միավորման վերաբերյալ սկզբունքային անհամաձայնությունը։ 

 

Հոկտեմբերի 12–ին ֆեյսբուքյան իր էջում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել բուհը։

Այս լուրից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ հայտարարեցին և բողոքի ակցիա սկսեցին համալսարանի տարածքում։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից