Քաղաքականություն

«Աշխարհն ավելի մեծ է, քան հավաքական Արևմուտքը». Պեսկովը` Ռուսաստանի տնտեսության մասին

«Աշխարհն ավելի մեծ է, քան հավաքական Արևմուտքը». Պեսկովը` Ռուսաստանի տնտեսության մասին
Աշխարհն ավելի մեծ է, քան հավաքական Արեւմուտքը, Ռուսաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված են այլ երկրներ, առավել եւս, որ տնտեսական համագործակցության վակուում չի լինում, լրագրողներին հայտարարել է…

Աշխարհն ավելի մեծ է, քան հավաքական Արեւմուտքը, Ռուսաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված են այլ երկրներ, առավել եւս, որ տնտեսական համագործակցության վակուում չի լինում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
 

«Դուք գիտեք, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են այսպես կոչված հավաքական Արևմուտքի երկրների կողմից հսկայական քանակությամբ պատժամիջոցներ։ Բայց աշխարհն ավելի մեծ է, քան հավաքական Արևմուտքը, և մի շարք այլ երկրներ, ընդհակառակը, ավելի շահագրգռված են տարածքը զբաղեցնելու իրենց բիզնեսով», - ասել է Պեսկովը:

 

Նա նշել է, որ այս իրավիճակում նոր հնարավորություններ են բացվում այլ երկրների, այդ թվում՝ արաբական երկրների համար։

 

Նրա խոսքով ՝ չնայած այն հանգամանքին, որ ժամանակները ծանր են, զարգացումը պետք չէ դադարեցնել, եւ դա անհրաժեշտ է ռուսական տնտեսությանը:


«Ինչպես տեսնում եք, այստեղ զարգացումը շարունակվում է։ Մեր երկիրը զարգանում է, չնայած ծանր ժամանակներին, եւ հետագայում նույնպես կզարգանա», - հավելել է Պեսկովը։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250