«Հայերը դեռ հրաժարվում են ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրել». Մամեդովը զոհերի թիվ է հրապարակել
«Ադրբեջանը թեւակոխել է հետկոնֆլիկտային շրջան. hայկական օկուպացիայի հետևանքով իրենց հողերը լքած մեր քաղաքացիների վերադարձը մեր երկրի առաջնահերթ խնդիրն է այսօր»։ Այս մասին այսօր ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների Բաքվի միջազգային համաժողովում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ագրեսոր երկրի փոխնախարարը նշել է, որ վերջին 2 տարիների ընթացքում պետբյուջեից ավելի քան 3 մլրդ դոլար է հատկացվել ազատագրված տարածքների վերականգնման համար։
«Հայերն ամբողջությամբ ոչնչացրել են օկուպացիայից ազատագրված տարածքների ենթակառուցվածքները։ Հիմա մենք պետք է զրոյից վերականգնենք այդ տարածքները։ Սակայն այդ տարածքների` հայերի կողմից ականապատված լինելը վերականգնողական աշխատանքների հիմնական խոչընդոտն է։ Հայերը դեռ հրաժարվում են ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրել։ Իսկ քարտեզների ճշգրտությունը նույնիսկ 25% չէ։ Մինչ օրս ականների պայթյունի զոհ է դարձել մոտ 3300 մարդ»,- հավելել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...