Հասարակություն
Կիևում ապամոնտաժվել է Պուշկինի հնագույն հուշարձաններից մեկը
Ուկրաինայում հերթական հուշարձանն է քանդվել: Կիևի կենտրոնում ապամոնտաժվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ Այս մասին հայտնում է «Strana» հրատարակությունը։
«Կիևում մայրաքաղաքի կենտրոնում ապամոնտաժվել է «ռուսական աշխարհի» խորհրդանիշ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ Ապամոնտաժումը նվիրված է եղել Ուկրաինայի զինված ուժերի լեյտենանտ Դենիս Անտիպովին..., ով մահացել է 2022 թվականի մայիսին»,- հայտնում է հրատարակությունը։
Նշենք, որ Պուշկինի ապամոնտաժված կիսանդրին բանաստեղծին նվիրված հուշարձանների թվում հնագույններից մեկն է համարվում: Այն կանգնեցվել էր բանաստեղծի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ՝ 1899 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդը. մանրամասներ. Mk. ru
Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը. ՀՀ ՊՆ
Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների գործերով քննությունները վերսկսվել են․ «Ժողովուրդ»
Իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը. Արման Թաթոյանը աղմկահարույց մանրամասներ է ներկայացնում
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0