«Կիևի ռեժիմը դարձել է ահաբեկչական». Վոլոդինը Զելենսկուն համեմատել է բեն Լադենի հետ
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դասել է միջազգային ահաբեկիչների շարքին և համեմատել նրան Ուսամա բեն Լադենի հետ։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է Telegram ալիքում։
Նրա կարծիքով՝ երկուսն էլ ահաբեկիչներ են, և նրանց հետ հնարավոր չէ բանակցել։
«Կիևի ռեժիմը դարձել է ահաբեկչական... Արևմտյան քաղաքական գործիչները, որոնք աջակցում են Զելենսկու ռեժիմին, հովանավորում են ահաբեկչությունը: Այս կապակցությամբ ես կցանկանայի հիշեցնել ամբողջ աշխարհում հայտնի կանոնը՝ չի կարելի բանակցել ահաբեկիչների հետ»,- գրել է Վոլոդինը:
Պետդումայի խոսնակը բացատրել է, որ Զելենսկու հրամաններից առաջինը տուժում է ուկրաինացի ժողովուրդը։ Վոլոդինի խոսքով՝ ուկրաինացիները «իրականում նախագահի նացիստական քաղաքականության պատանդն են»։
Նա հիշեցրել է, որ Զելենսկու հրամանով իրականացվում է ատոմակայանների՝ Զապորոժիեի և Կուրսկի կարևոր ենթակառուցվածքների գնդակոծում։ Բացի այդ, ըստ Վոլոդինի, Կիևի իշխանությունները ներգրավված են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցե...
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում...
Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հա...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելո...