«Ոնց որ անկողնուս մեջ մեկն ինձ օրորեր»․ բնակիչները՝ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի մասին
Auroranews-ը քիչ առաջ հայտնել էր, որ որ գիշերը ժամը 04:21-ին երկրաշարժ է զգացվել Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։
Ֆեյբսուքյան օգտատեր Նավասարդ Խաչատրյանն անդրադառնալով գիշերը տեղի ունեցածին, գրել է․ «Բավականին ուժեղ երկրաշարժ արեց։
Ոնց-որ անկողնուս մեջ մեկն ինձ օրորեր»։
Գրառումներ են կատարել նաև նշված մարզերում գտնվող այլ բնակիչներ․ ««Երկրաշարժ էր ժողովուրդ
Բավական երկար ցնցում էր…», «Սիսիանում շատ ուժեղ ցնցեց», «Ջերմուկում էլ էր բավական ուժեղ», «Ժամը 4-ն անց էր, ես նույնիսկ Գուգլից ծանուցում ստացած, որ մեզնից 290 կմ հեռավորության վրա է»։ «Ես մահճակալի ցնցումից արթնացա»»։


Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները:Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տարածած հայտարարության...
«Փեթակը» զրկվել է լիցենզիայից, սակայն տնտեսվարողները տեղյակ չեն եղել․ ահազանգ
Քիչ առաջ Auroranews ահազանգեցին «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները և նշեցին, որ երեկ նորմալ փակել են առևտրի կենտրոնու...
Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, սակայն բոլորի համար
Այս րոպեներին ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեց եռամսյա հավաքների հարցը նաև։ &n...
Ադրբեջանցիների տարածած լուսանկարներում ենք տեսել նրան ու ճանաչել․ Ռոբերտի քույրը պատմում է
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ռոբ...