«Մենք օֆիցիալ պատերազմի մե՞ջ ենք Ադրբեջանի հետ». Սիմոնյանը` Տեր–Պետրոսյանի հայտարարության մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ կապիտուլյացիոն պայմանագրի մասին է ասել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ կապիտուլյացիայի մասին է խոսքը, և թե ինչու է պարոն Տեր–Պետրոսյանն այդ բառը դնում շրջանառության մեջ։ Թող ասի` ինչո՞ւ 90-ականների սկզբին, երբ ինքը հաղթանակած նախագահ էր, չստորագրեց այդ կապիտուլյացիան և չբերեց անկախություն Արցախին ու չճանաչեց այն։ Ի՞նչ կապիտուլյացիայի մասին է խոսքը, մենք օֆիցիալ պատերազմի մե՞ջ ենք Ադրբեջանի հետ։ Մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին»,– ասաց Սիմոնյանը։
Ըստ Սիմոնյանի` այս պահին որևէ հստակ փաստաթուղթ չկա, դրանք ենթադրություններ են, և եթե Տեր–Պետրոսյանն ինչ–որ փաստաթղթի մասին գիտի, թող ասի՝ իրենք էլ իմանան։
Հիշեցնենք` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահն ասել էր, որ ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է կապիտուլյացիայի պայմանագիր, և այն իրավիճակում, որ այժմ Հայաստանն է, պետք է բոլոր վատ լուծումներից գտնել պակաս ցավալին։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Վերջերս ճակնդեղի նմանվող մի սրիկա ելույթ էր ունենում». Լուկաշենկո
Բելառուսում զորահավաք հայտարարելու կարիք չկա։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշ...
«Մենք չենք քննարկելու, թե ինչպես կարգավորել Ղարաբաղում ապրող հայերի կյանքը». Ալիև
Չնայած մեր ժողովրդի տառապանքներին՝ Բաքուն Երևանին խաղաղություն է առաջարկել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա Իլհա...
Բաքվում ԱՄՆ դեսպանության կոչը Ադբեջանի իշխանություններին
Բաքվում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում նշվել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվոր...