Առողջապահության հանձնաժողովի նախագահը պարտադիր չէ թոքաբան լինի․ Լուսինե Բադալյան
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Լուսինե Բադալյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է այն դիտարկումներին, թե առողջապահության ոլորտում մասնագիտական գիտելիքներ չունի։
«Այսինքն՝ ես պետք է լինեմ էնդոկրինոլո՞գ, թե՞ թոքաբան։ Առողջապահության հանձնաժողովի նախագահը համակարգում է հանձնաժողովի անդամների աշխատանքը, կազմակերպում նիստեր ու դրա համար, օրինակ, թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա»,- ասել է Բադալյանը։
Նա անդրադարձել է նաև հարցին, թե ինչպես է վերաբերվում տարեց անձանց ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքերին։
«Իմ էությամբ, անկախ նրանից՝ ընդդիմադիրների մասին է խոսքը, նույնիսկ եթե ինձ ցավեցնողների մասին է խոսքը, նմանատիպ իրավիճակները ծանր եմ տանում»,- ասել է Բադալյանը՝ հավելելով, որ չի ցանկանում միջամտել իրավապահ համակարգի աշխատանքին, սակայն անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս քննադատությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրան...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...