Հարյուրավոր ուկրաինացի զինվորականներ Գերմանիայում ուսուցումից հետո չեն վերադարձել Ուկրաինա
2022 թվականից ի վեր Գերմանիայում ռազմական պատրաստություն է անցել շուրջ 29 հազար ուկրաինացի զինծառայող, սակայն նրանցից ոչ բոլորն են վերադարձել Ուկրաինա։ Die Zeit-ի տվյալներով՝ հարյուրավոր զինվորականներ փորձում են մնալ Գերմանիայում։
Պարբերականի հաղորդմամբ՝ միայն Սաքսոնիա-Անհալթում հայտնի է ուսուցման ընթացքում կամ դրանից հետո զինծառայողների հեռանալու շուրջ 80 դեպքի մասին։
Ուկրաինական օրենսդրությամբ զորամասն ինքնակամ լքելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, իսկ համապատասխան հանցակազմերի դեպքում պատիժը կարող է հասնել մինչև 12 տարվա ազատազրկման։
Die Zeit-ի տվյալներով՝ զինծառայողներից ոմանք Գերմանիայում ապաստան ստանալու հնարավորություն են դիտարկում։ Դրա համար նրանք պետք է հիմնավորեն, որ Ուկրաինա վերադառնալու դեպքում իրենց սպառնում է հետապնդում կամ լուրջ վտանգ։ Պարբերականը նշում է, որ ապաստան ստանալու գործընթացը կարող է տևել մոտ մեկ տարի, իսկ դրական որոշման հավանականությունը բարձր չի գնահատվում։
Զինվորականները Գերմանիայում մնալու տարբեր պատճառներ են նշել․ նրանցից մեկը պատմել է ղեկավարության կողմից վատ վերաբերմունքի մասին, մյուսը հայտարարել է, որ չի ցանկանում «սպանել և մեռնել», իսկ որոշները ցանկանում են միանալ ԵՄ երկրներում բնակվող իրենց ընտանիքներին։
Նմանատիպ հոդվածներ
«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրան...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...