Սոչիի լեռներում անհետացած զբոսաշրջիկների խումբը գտնվել է. խմբում 3 երեխա է եղել

 Սոչիի լեռներում անհետացած զբոսաշրջիկների խումբը, որի կազմում երեք երեխա է եղել, հայտնաբերվել է: Բարեբախտաբար բոլորը ողջ են: Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:


Խմբի ամհետացման մասին ահազանգել էր մի կին: Նա հայտնել էր, որ  հոկտեմբերի 1-ին ամուսինը ընկերոջ և երեք երեխաների հետ արշավ է սկսել դեպի Աժեկ լեռնաշղթա: Զբոսաշրջիկները պատրաստվում էին վերադառնալ տուն հոկտեմբերի 2-ին, սակայն կապի դուրս չէին եկել։

Քաղաքականություն