Ո՞րոնք են Ադրբեջանի 5 պահանջները Հայաստանից. ՀԺ-ի հավաստի աղբյուր
Միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»` հղում անելով իր հավաստի աղբյուրին:
Դրանք հետևյալն են.
1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են՝ ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար:
Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ:
Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն:
Հավաստի աղբյուր
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցելով, ո...
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում հայ ռ...
Պարզվել է, թե որտեղ է թշնամին հայ զինծառայողներին գնդակահարել. Սահակյան
Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարութ...
Ի՞նչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից. ՀԺ-ի հավաստի աղբյուր
Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ և Հայաստանն ու Ղարաբա...