Հռոմի պապը դիմել է Պուտինին և Զելենսկուն
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն՝ կոչ անելով վերջ դնել հակամարտությանը և անցնել խաղաղ երկխոսության։ Այս մասին հայտնում է TASS-ը:
Հռոմի պապն այդ մասին հայտարարել է այսօր: «Աղերսում եմ ՌԴ նախագահին կանգնեցնել պատերազմը՝ ելնելով նաև սեփական ժողովրդի հանդեպ ունեցած սիրուց։ Ուկրաինայի նախագահին էլ կոչ եմ անում բաց լինել մի շարք խաղաղ առաջարկների համար։ Միջազգային հանրության մյուս բոլոր ներկայացուցիչներին կոչ եմ անում անել ամեն հնարավորը, որպեսզի վերջ դրվի պատերազմին»,-ասել է նա: Հռոմի պապի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի շրջադարձը կործանարար և վտանգավոր է, ինչը մեծ մտավախություններ է առաջացնում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ զինված ուժերում քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդրի մասին
ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց...
ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. Սիրանուշ Սահակյան
«Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս...