Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ զինված ուժերում քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդրի մասին
ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետո բանակում եղած խնդիրների վերաբերյալ հրապարակումներին։
«Ես այդ հրապարակումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել։ Նպատակը մեկն էր` ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ էքսկավատորի և ո՛չ էլ տրակտորի խնդիր չպետք է լինի։ Այնտեղ հարցրել եմ` արդյոք այդ պրոբլեմը կա, թե ոչ, արձանագրել ենք, որ չկա»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հսկայական ինժեներական աշխատանք է արվել։ Վարչապետի պնդմամբ` 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ հայկական բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում։ Այլ բան է, որ ուժերն անհավասար էին։
Փաշինյանը նաև ասաց` հանձնարարել է, որպեսզի ճշտեն, թե փողոցներում երիտասարդներն ինչ են հավաքում և ինչի համար։
Նշենք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո բազմաթիվ երիտասարդներ չոր սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք ու ծխախոտ են հավաքում, որպեսզի ուղարկեն դիրքեր։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. Սիրանուշ Սահակյան
«Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս...
Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով միջազգային դատարաններ դիմումներ կուղարկվեն
Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գե...