Ուկրաինան մտադիր է ամբողջությամբ հրաժարվել ջեռուցման համար բնական գազի օգտագործումից
Հաջորդ ջեռուցման սեզոնին Ուկրաինան մտադիր է ամբողջությամբ հրաժարվել ջեռուցման համար բնական գազի օգտագործումից, և այդ ուղղությամբ դրական փորձը ցույց է տալիս Ժիտոմիր քաղաքն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ukrinform»-ը, այս մասին ասել է «Նաֆտոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Յուրի Վիտրենկոն:
«Ժիտոմիրի փորձը ցույց է տալիս,որ շատ դեպքերում կարելի է հաջորդ ջեռուցման սեզոնին բնական գազից անցնել այլ ջեռուցման, օրինակ ՝ կենսազանգվածի, աղբի։ Բացի այդ, մենք ուսումնասիրում ենք այդ դրական փորձը: Մենք աշխատում ենք Ժիտոմիր քաղաքի հետ երեք նախագծերի վրա, որոնք թույլ են տալիս արտադրել ջերմություն և էլեկտրաէներգիա կենսազանգվածից: Այս դեպքում, դա բիոզանգվածն է և RDF (refuse derived fuel, պինդ երկրորդային վառելիք, փաստացի կենցաղային աղբ. - խմբ.): Դա տնտեսապես եւ էկոլոգիապես շահավետ է», - նշել է Վիտրենկոն:
Վիտրենկոն նշել է, որ այժմ Ուկրաինան 90 տոկոսով պատրաստ է ջեռուցման սեզոնին։ Ստորգետնյա գազապահեստարաններում կուտակվել է 13,9 մլրդ խմ գազ։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է, որը հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետո...