«Ռուսաստանն այնքան է զբաղված Ուկրաինայով, որ Հայաստանին օգնելու ցանկություն կամ կարողություն չունի». Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ հայաստանցիները վերջին մի քանի շաբաթների ընթացքում ունեցել են այնպիսի զգացում, որ Ռուսաստանն իրենց լքել է:
«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է.
«Նրանք փորձել են գործարկել Անվտանգության համաձայնագիրը, բայց, կարծես թե, ռուսական կողմը շոշափելի օգնություն չի ցուցաբերել, նրանք հույս են ունեցել, որ Ռուսաստանը կկանխի Ադրբեջանի այս ագրեսիան, ինչը տեղի չունեցավ: Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունն իրեն լքված է զգում Ռուսաստանի կողմից ու հույս ունի, որ ԱՄՆ-ն կարող է ավելի շատ աջակցել, ու դա այն է, ինչ մենք փորձում ենք իրականացնել»:
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով՝ Ռուսաստանն այնքան է զբաղված Ուկրաինայով, որ այս պահին Հայաստանին օգնելու ցանկություն կամ կարողություն չունի:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է, որը հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետո...