Ռուսաստանը չի ձգտում վերականգնել Խորհրդային Միությունը․ Պուտին

Ռուսաստանը չի ձգտում վերականգնել Խորհրդային Միությունը, դա նրան պետք չէ։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի կազմում չորս նոր մարզերի ընդունման արարողության ժամանակ։

 

«Խորհրդային Միություն չկա, անցյալ չկա։ Այո, եւ այսօր Ռուսաստանին դա այլեւս պետք չէ, մենք դրան չենք ձգտում»,- ասել է նա։ 

 

«Սակայն չկա ավելի ուժեղ բան, քան միլիոնավոր մարդկանց վճռականությունը, ովքեր իրենց մշակույթով, հավատքով, ավանդույթներով, լեզվով իրենց Ռուսաստանի մաս են համարում»,- հավելել է Պուտինը։ 

 

Պուտինը Կիեւին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

 

 «Մենք Կիեւի ռեժիմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր ռազմական գործողությունները, պատերազմը, որը նա սանձազերծել էր դեռ 2014-ին, եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։

Քաղաքականություն

Պատահարներ