Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ցորենի և նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քյասիք ուղղությամբ ճանապարհվել է դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն, որոնց ընդհանուր քաշը կազմում է մոտավորապես 1000 տոննա։
Դրան զուգահեռ, Ադրբեջանի տարածքով իրականացվել է հերթական մատակարարումը Ռուսաստանից Հայաստան։ Բալաջարի կայարանից Բյոյուք-Քյասիքի ուղղությամբ ուղարկվել է ցորենով բեռնված 18 վագոն, որոնց քաշը կազմում է 1260 տոննա։
Հիշեցվում է, որ մինչև օրս Ադրբեջանից Հայաստան արտահանված դիզելային վառելիքի քանակը գերազանցում է 13 հազար տոննան, իսկ ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզինի ծավալը՝ 4 հազար տոննան։
Նշվում է նաև, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող տարանցմամբ տեղափոխվել է ավելի քան 32 հազար տոննա հացահատիկ, 7 հազար տոննայից ավելի պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ (ածուխ)։
Նմանատիպ հոդվածներ
Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկ...
Կառավարությունն աջակցում է հանրապետության մարզերում կաթ արտադրող տնտեսվարողներին
ՀՀ կառավարությունն աջակցություն է տրամադրում հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին,...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
ԵՄ-ն Թուրքիայից պահանջելու է չմատակարարել ռուսական գազ
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն հայտարարել է, որ Եվրոպական միությունը նոր պայմանագրերով պնդելու է, որպեսզ...