Հայաստանի երկու մարզում հրդեհավտանգ իրավիճակ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Այսօր և վաղը, առավելապես երեկոյան ժամերին, հունիսի 23-ին, 25-26-ին՝ կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 21-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկը, հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +34–ից +36, գիշերը` +18-ից +20 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Հայաստան-Ադրբեջան բանակցությունների փակագծերը բացվեցին, Շոյգուի զգուշացումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըն...
12:00 Լուրերը մեկ տողով. Ղրիմում վառելիք չկա, ծաղիկների ռեկորդային գնում Հայաստանից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Ղրիմում ամբողջությամբ դադարեցվել է բենզինի վաճառքը, իսկ վառելիք...
11:00 Լուրերը մեկ տողով. Մեծ վնասներ Տավուշում, Ռուսաստանում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել բե...
10:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շուրջ նոր սկանդալ, Սթարմերի հնարավոր հեռացում, ԱՄՆ-Իրան բանակցություններ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Շվեյցարիա բանակցությունն...