Շախմատիստ Վաչե Հովակիմյանը կիսում է առաջատարի հորիզոնականները
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ շախմատի մինչև 18 տարեկան պատանեկան խմբում Վաչե Հովակիմյանը զբաղեցնում է համատեղ 1-2-րդ տեղերը։
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում հունիսի 15-ից 26-ը ընթանում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների ու աղջիկների առաջնությունը:
Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակել է 5.5 միավոր հնարավոր 6-ից և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:
Մինչև 14 տարեկան պատանիների պայքարում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը 5 միավորով զբաղեցնում է համատեղ 2-րդ հորիզոնականը:
Հայաստանի բոլոր ներկայացուցիչների արդյունքները 6-րդ խաղափուլի ավարտից հետո ունեն հետևյալ տեսքը՝ Վաչե Հովակիմյան՝ 5.5 միավոր (Մ18) Տիգրան Համբարձումյան՝ 5 միավոր (Մ14) Բենիկ Ագասարով՝ 4 միավոր (Մ18) Ռուդոլֆ Փաշիկյան՝ 4 միավոր (Մ18) Վահե Սուքիասյան՝ 4 միավոր (Մ18) Տիգրան Սողոմոնյան՝ 4 միավոր (Մ16) Արտեմ Մամիկոնյան՝ 4 միավոր (Մ14) Անահիտ Մկրտչյան՝ 3.5 միավոր (Ա18) Նվարդ Հայրապետյան՝ 3.5 միավոր (Ա18) Սոնա Կրկյաշարյան՝ 3.5 միավոր (Ա16) Անգելինա Միրաքյան՝ 3 միավոր (Ա14) Գաբրիելա Հարությունյան՝ 2.5 միավոր (Ա14)
Վաղը հայտարարված է հանգստյան օր: Մրցաշարի 7-րդ խաղափուլը կսկսվի հունիսի 22-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 17:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու
Ուռեկիում ծովային հոսանքը չորս մարդու է քշել, փրկարարները բոլորին կարողացել են ջրից դուրս բերել, սակայն նրանցից մեկի կյա...
Իրանցի երգչուհին դատապարտվել է 74 մտրшկի հարվшծի՝ առանց հիջաբի երգելու համար
Իրանցի երգչուհի Պարաստու Ահմադին և նրա պրոդյուսերական թիմի ութ անդամները, ներառյալ երաժիշտներ, դատապարտվել են 74 մտրակի...