Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների քննարկումների մեկնարկային հարցը կլինի Լիբանանում հրադադարի հաստատումը
Բյուրգենշտոկում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների քննարկումների մեկնարկային հարցը կլինի Լիբանանում հրադադարի հաստատումը։
Բրիտանական Financial Times (FT) պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ Բյուրգենշտոկում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցությունների առաջին թեման լինելու է Լիբանանում հրադադարի հաստատման հարցը, ինչի մասին հաղորդում է TACC-ը։
Անանուն դիվանագետի փոխանցմամբ՝ միջնորդ կողմերը նախնական փուլում կդիտարկեն Լիբանանում խախտումների վերահսկման և խաղաղության պահպանման մեխանիզմը, որից հետո միայն անդրադարձ կկատարվի Հորմուզի նեղուցի կարգավիճակին ու Թեհրանի միջուկային ծրագրին։ Բացի այդ, թերթը շեշտում է, որ իրանական ատոմի վերաբերյալ հարցը քննարկվելու է մի քանի շաբաթվա ընթացքում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախապես հայտարարել էր, որ սպասվող բանակցությունների առանցքային թեմաների թվում են լինելու Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը և Լիբանանի հրադադարը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...