Շոգի ալիքը հասնում է Եվրոպա․ մի շարք երկրներում վտանգավոր բարձր ջերմաստիճաններ են
Եվրոպայի մի շարք երկրներում առաջիկա օրերին սաստիկ շոգեր են։
Ըստ Euronews-ի՝ Իսպանիայում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև + 45-ի, իսկ Ֆրանսիայի որոշ շրջաններում նույնպես սպասվում է շոգի զգալի ուժգնացում։
Ըստ կանխատեսումների՝ Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները կազդեն հատկապես Իսպանիայի և Ֆրանսիայի վրա։ Իսպանիայի մեծ մասում գիշերային ջերմաստիճանը չի իջնի +25-ից, իսկ որոշ շրջաններում ցերեկը կարող է գրանցվել մինչև +45։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում ևս իշխանությունները պատրաստվում են սաստիկ շոգերին․ մի շարք շրջաններում ջերմաստիճանը կարող է մոտենալ +40-ի։ Ֆրանսիայում շոգի պատճառով որոշ քաղաքներում այգիները բաց են պահվում նաև գիշերը, որպեսզի բնակիչները կարողանան ավելի հեշտ դիմանալ բարձր ջերմաստիճանին։ Սահմանափակվել է նաև ալկոհոլի օգտագործումը հանրային միջոցառումների ժամանակ։
Շոգ է նաև Իտալիայում և Գերմանիայում։ AP-ի տվյալներով՝ Իտալիայի մի շարք քաղաքներում բարձր ջերմաստիճանի պատճառով զգուշացումներ են հայտարարվել, իսկ Գերմանիայում օդի ջերմաստիճանը կարող է մոտենալ +38-ի։
Մասնագետները նշում են, որ նման բարձր ջերմաստիճանները ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական ռիսկեր են ստեղծում՝ ազդելով աշխատանքի արտադրողականության, էներգիայի սպառման, տրանսպորտի և զբոսաշրջության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Ղրիմ տանող Կերչի անցումը լիովին փակվել է
Ղրիմ տանող Կերչի լաստանավային անցումը լիովին փակվել է, իսկ բուն թերակղզում ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դադարեցվել է վ...
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։ Այս մասին հայտնում են...