Բաքվի դատարանը մերժել է Վրաստանից արտաքսված ադրբեջանցի լրագրողի բողոքարկումը
Բաքվի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ուժի մեջ թողնել Azel.tv-ի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովի նախնական կալանքը։
Ադրբեջանցի լրագրող և Azel.tv պարբերականի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովը կմնա կալանքի տակ այն բանից հետո, երբ Բաքվի վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել խափանման միջոցը՝ նախնական կալանքը։ Դատարանի որոշման մասին հայտնել է լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան։ Ըստ նրա, պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։
Սադիգովը ձերբակալվել է հունիսի 8-ին Ջալիլաբադում՝ դիմակավորված մի խումբ մարդկանց կողմից, Վրաստանից արտաքսվելուց երկու ամիս անց։ Նույն օրը դատարանը թույլատրել է նրա կալանքը՝ քննության ժամանակահատվածի համար։ Ադրբեջանի իշխանությունները լրագրողին մեղադրում են պետական պաշտոնյայից գումար շորթելու մեջ։ Սակայն նրա փաստաբանները ավելի վաղ հայտարարել էին, որ այս մեղադրանքները բավարար ապացույցներով չեն հիմնավորվում։
Գործի պատմությունը սկսվել էր դեռևս 2024 թվականին, երբ Բաքվի հարցմամբ Սադիգովը ձերբակալվել էր Վրաստանում և տեղավորվել էր արտահանձնման նպատակով կալանքի տակ։ Հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառեց միջանկյալ միջոցներ՝ արգելելով նրան հանձնել Ադրբեջանին մինչև գործի էությամբ քննությունը։ Դրանից հետո լրագրողն ազատ արձակվեց։
Թբիլիսիում գտնվելով՝ Սադիգովը շարունակել է քննադատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի իշխանությունները, մասնակցել է հակակառավարական ակցիաների և հրապարակայնորեն աջակցություն է հայտնել երկու երկրներում էլ քաղաքական բանտարկյալներին։ Չնայած ազատ արձակվելուն՝ վրացական դատարանը պահպանել էր նրա տեղաշարժի սահմանափակումները, ինչի պատճառով լրագրողը չէր կարող լքել երկիրը և վերամիավորվել Եվրամիությունում բնակվող իր ընտանիքի հետ։
2026 թվականի ապրիլին Թբիլիսիում գիշերային դատական նիստից հետո Սադիգովը արտաքսվել է Ադրբեջան։ Դրանից քիչ առաջ նրան ձերբակալել էին վրացական ոստիկանության աշխատակիցներին համացանցում վիրավորելու մեղադրանքով, ինչն էլ դարձել էր արտաքսման պաշտոնական հիմքը։
Հատկանշական է, որ արտաքսումից մի քանի օր առաջ Ադրբեջանում քրեական գործը, որով այժմ լրագրողը կալանավորված է, կարճվել էր, իսկ վրացական կողմը հանել էր նրա տեղաշարժի սահմանափակումները։ Քննադատները այս գործողությունները համարեցին Բաքվի և Թբիլիսիի համակարգված քայլեր՝ ուղղված ՄԻԵԴ որոշումը շրջանցելուն և լրագրողի հետագա արտաքսմանը։ ԶԼՄ-ների տվյալներով, հետագայում գործով վարույթը վերսկսվել է տուժող ճանաչված անձանց դիմումից հետո։
Ադրբեջան վերադառնալուց հետո Սադիգովը հասցրել էր ստանալ արտասահմանյան անձնագիր, սակայն, ըստ նրա, իրեն նախկինի պես չէին թույլատրում լքել երկիրը և վերամիավորվել արտերկրում գտնվող ընտանիքի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու
Ուռեկիում ծովային հոսանքը չորս մարդու է քշել, փրկարարները բոլորին կարողացել են ջրից դուրս բերել, սակայն նրանցից մեկի կյա...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Իրանցի երգչուհին դատապարտվել է 74 մտրшկի հարվшծի՝ առանց հիջաբի երգելու համար
Իրանցի երգչուհի Պարաստու Ահմադին և նրա պրոդյուսերական թիմի ութ անդամները, ներառյալ երաժիշտներ, դատապարտվել են 74 մտրակի...