Ռաֆինյան չի կարողանա օգնել իր թիմին Շոտլանդիայի դեմ կայանալիք խաղում
Բրազիլիայի ազգային թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռաֆինյան վնասվածքի պատճառով չի մասնակցի Շոտլանդիայի ընտրանու դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը։
ԱԱ-2026-ի խմբային փուլի C խմբի երրորդ տուրի շրջանակում հունիսի 25-ին կայանալիք խաղում Բրազիլիայի հավաքականին չի կարողանա օգնել վինգեր Ռաֆինյան։ Այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է ճանաչված լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հարավամերիկյան ընտրանու բժշկական անձնակազմի կատարած հետազոտության արդյունքներով ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է աջ ազդրի մկանային վնասվածք։ Ինչպես հայտնում է աղբյուրը, Ռաֆինյան կմնա ազգային թիմի տեղակայման վայրում և կանցնի ինտենսիվ բուժում։ Բրազիլացի խաղացողը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի կարողանա վերականգնվել Մունդիալի հաջորդ փուլերին ընդառաջ։
Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Հայիթիի դեմ հանդիպման (3:0) 40-րդ րոպեին Ռաֆինյան ստիպված է եղել լքել խաղադաշտը ստացած վնասվածքի պատճառով։ Մինչ փոխարինվելը բրազիլացին նստել էր խոտածածկին, ինչից հետո բուժանձնակազմը մտել էր խաղադաշտ՝ նրան առաջին օգնություն ցուցաբերելու համար։
Ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնությունն ընթանում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը Արգենտինայի ընտրանին է, որը 2022 թվականի ԱԱ-ի դրամատիկ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով առավելության էր հասել Ֆրանսիայի նկատմամբ (հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով, իսկ պենալտիներով արգենտինացիները հաղթել էին 4:2 հաշվով)։
Նմանատիպ հոդվածներ
Ռոնալդինյոն վերադառնում է մեծ ֆուտբոլ
Բրազիլիայի ազգային հավաքականի, «Բարսելոնայի» և «Միլանի» լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդինյոն պայմանավորվածություն է ձեռ...
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ծաղկաձորում հավաք իրականացնող տղամարդ...
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս է եկել Եվրոպայի գավաթի եզրափակիչ
Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը շարունակում է հաջող ելույթները Չեխիայում անցկացվող Եվրոպայի գավաթի գրան պրիում և նվաճել...
Զլատան Իբրահիմովիչը գնահատել է ԱՄՆ-ի հավաքականի հնարավորությունները աշխարհի առաջնությունում
Շվեդիայի ազգային հավաքականի և իտալական «Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անդրադարձել է 2026 թվականի աշխարհի...