Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կտևեն մեկ օր․ Իրանի ԱԳՆ
Իրանի պատվիրակությունը հունիսի 21-ին Շվեյցարիայում նախատեսում է անցկացնել բանակցային երկու փուլ։
Առաջին փուլի ընթացքում հանդիպումներ կլինեն միջնորդ պետությունների ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդը կդառնա քառակողմ քննարկում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավմամբ։ Այս տեղեկությունը փոխանցել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Առավոտյան տեղի կունենան երկկողմ հանդիպումներ Պակիստանի և Կատարի պատվիրակությունների հետ, որոնք հանդես են գալիս որպես միջնորդներ այս գործընթացում։ Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսին, կկայանան քառակողմ հանդիպումներ Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ պատվիրակությունների միջև՝ Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- IRNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է նա։
Մինչ այս Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ Միացյալ Նահանգների ու Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև Կատարն ու Պակիստանը ներկայացնող միջնորդները ժամանել են բանակցությունների վայր՝ շվեյցարական Բյուրգենշտոկ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...