Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղել
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում Robinson ուղղաթիռը, որը կիրակի օրը թռիչք էր կատարել Տեռնեյից դեպի Եդինկա գյուղ, նախատեսված ժամին չի կապնվել, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Օդանավում եղել են օդաչուն ու դիտորդ-օդաչուն, որոնց գտնվելու վայրն այս պահին դեռ հստակեցված չէ։ Արևելյան միջտարածաշրջանային տրանսպորտի քննչական վարչության տեղեկություններով՝ պատահարի տարածքում մեկնարկել են որոնողափրկարարական գործողություններ։ Քննիչների կողմից հարուցվել է քրեական գործ օդանավի շարժման և շահագործման անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, ինչն առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։
Հեռավորարևելյան տրանսպորտային դատախազությունը մանրամասնել է, որ խոսքը R-44 ուղղաթիռի մասին է, որն իրականացնում էր անտառային ավիացիոն աշխատանքներ։ Անձնակազմը պետք է կապ հաստատեր տեղական ժամանակով կեսօրին։ Վերահսկող մարմինը սկսել է թռիչքների անվտանգության պահանջների կատարման ստուգում։ Եդինկա գյուղը հանդիսանում է Պրիմորիեի ամենահեռավոր բնակավայրը, որի հետ առկա է կանոնավոր օդային կապ։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու
Ուռեկիում ծովային հոսանքը չորս մարդու է քշել, փրկարարները բոլորին կարողացել են ջրից դուրս բերել, սակայն նրանցից մեկի կյա...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Իրանցի երգչուհին դատապարտվել է 74 մտրшկի հարվшծի՝ առանց հիջաբի երգելու համար
Իրանցի երգչուհի Պարաստու Ահմադին և նրա պրոդյուսերական թիմի ութ անդամները, ներառյալ երաժիշտներ, դատապարտվել են 74 մտրակի...