ԱՄՆ-ն և Կատարը սկսել են Իրանի ակտիվների ապասառեցման նախապատրաստությունները
ԱՄՆ-ն ու Կատարը ձեռնամուխ են եղել Իրանի ակտիվները հումանիտար նպատակներով ապասառեցնելու նախապատրաստական աշխատանքներին։
Խոսքը 6 միլիարդ դոլարի մասին է, որը գտնվում է Կատարում։ Այս միջոցներն այնտեղ էին փոխանցվել Հարավային Կորեայից 2023 թվականին՝ ԱՄՆ հինգ քաղաքացիների ազատ արձակման գործարքի շրջանակներում։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլատրել էր փոխանցումը, սակայն սառեցրել էր գումարը ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հոկտեմբերյան հարձակումից հետո։
Նոր մեխանիզմը ենթադրում է, որ Կատարը թույլ կտա Իրանի Կենտրոնական բանկին արգելափակված միջոցներով գնել սննդամթերք, դեղորայք և այլ հումանիտար ապրանքներ։ Այս նպատակների համար լրացուցիչ միջոցներ կստացվեն իրանական նավթի վաճառքից, որն արգելափակվել էր արտերկրում՝ պատժամիջոցների պատճառով։
Այս սխեման կարող է օրինակ դառնալ ամբողջ աշխարհում Իրանի այլ սառեցված ակտիվների ապասառեցման համար։ Միջոցների ընդհանուր ծավալը, որոնք Թեհրանը ցանկանում է ստանալ առաջին հերթին, գնահատվում է 24 միլիարդ դոլար։ Իսկ ընդհանուր առմամբ, տարբեր երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, Հնդկաստանում, Իրաքում և Քաթարում, սառեցված է Իրանի շուրջ 100 միլիարդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...