«Փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում են վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվականները:
Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան ամեն մեկի հետ խոսում է նրան հասկանալի լեզվով։
«Օրինակ՝ Հունաստանի հետ մենք կխոսենք այն լեզվով, որը նա հասկանում է»,- ասել է Չավուշօղլուն։
Վերջինս նաև անդրադարձել է Արևելյան Միջերկրական ծովի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի հունական Կիպրոսի զենքի էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե կղզում էսկալացիա եք ուզում, մենք պատշաճ կերպով կպատասխանենք»,- զգուշացրել է Չավուշօղլուն։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս...
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
Հայտնի է հայկական ընկերությունը, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել: Ընկերությունը «Տակո» ՍՊԸ (Taco)-ն է, որը հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրվեց Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ներառման մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետո...