Հիշեք այս պատմական պահը․ միջազգային մամուլը քննարկում է Կրեմլում արված նկարը
Հիշեք այս պատմական պահը։ Ահա այսպես են արձագանքում միջազգային մամուլում հրապարակված լուսանկարներին։
Լուսանկարներից մեկում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի ղեկավարներն են Կրեմլում, ովքեր ներկա են գտնվելու Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությանը։
[f690b8a79efcbb43880e72c7fb98f8b0.jpg]
Հիշեցնենք, որ Կրեմլյան Մեծ պալատում ՝ Գեորգիևյան դահլիճում, ժամը 15: 00-ին (հայկական ժամանակով 16։000 տեղի կունենա ՌԴ-ի կազմի մեջ նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։ Այդ միջոցառմանը նախագահ Պուտինը հանդես կգա ծավալուն ելույթով։
[38fd8774e4d31131f3a57ede623c5a14.jpg]
Ինչպես արդեն հայտնել էինք Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում: ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով Ռուսաստանի կազմ մտնելու օգտին է արտահայտվել քվեարկածների 99,23 տոկոսը, ԼԺՀ — ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեում ՝ 93,11 տոկոսը: