Ռուսաստանը սպասում է սեփական նպատակների իրականացմանն ու հաղթանակի
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանը սպասում է ոչ թե ուկրաինական կարգավորման վերաբերյալ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այլ հաղթանակի:
«Մենք չենք սպասում այդ ըմբռնումների կամ պայմանավորվածությունների կատարմանը, մենք սպասում ենք հաղթանակի։ Մենք սպասում ենք մեր սեփական նպատակների իրականացմանը», – «Վեստի» լրատվական հաղորդաշարի թղթակից Պավել Զարուբինին ասել է Ուշակովը։
Նա նաև հավելել է, որ Մոսկվայի հայտարարություններն ու նախկինում տրված խոստումները, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Անքորիջում կայացած բանակցությունների ժամանակ, հիմնված են եղել և շարունակում են հիմնված լինել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ՌԴ սկզբունքային դիրքորոշման վրա:
Ուշակովի շեշտադրմամբ՝ ներկայումս պայմանավորվածությունները պահպանում է միայն մեկ կողմ: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց մասին ինքը խոսել է Թրամփի հետ Անքորիջում՝ հավելելով, որ Կիևը տեղյակ է դրա մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...