Էդմոն Մարուքյանը հայտնել է, թե ինչու իշխանությունը չի օգտագործում «պատերազմ» բառը

Հազարավոր քաղաքացիներ հարցնում են, թե ինչի չեք «պատերազմ» բառը օգտագործում, շատ կարճ էս մասով լուսաբանեմ։  «Պատերազմ» բառը միջազգային իրավունքում  շրջանառությունից դուրս է եկել դեռեւս 1970-ական թվականներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ։ 

 

«Երկարարատև մարտական գործողություններին կարող ենք կոչել պատերազմ, բայց միջազգային իրավունքում գոյություն ունի  «ագրեսիայի հանցագործություն» տերմինը» ,-նշեց Մարուքյանը։

 

 Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ մի երկրի զինված ուժերը հարձակվում են մեկ այլ երկրի ինքնիշխան տարածքի վրա եւ գրավում այն։ 

«Սա կոչվում է ագրեսիա կամ մարտական գործողություն։  Բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինվորականների կողմից պատերազմ բառի կիրառումը պրոֆեսիոնալիզմի հարց է»,-հավելեց Մարքույանը։

Քաղաքականություն

Պատահարներ